Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 30,903-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 557-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից, 7-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 546 դեպք կա, այլ պատճառով՝ 177։

Ապաքինվել է ևս 709 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 18,709 է։ Փաստացի բուժվողների թիվը 11,471 է։

Ընդհանուր առմամբ, 131,216 թեստ է արվել։