Ծնունդով Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան: Տիգրանը զոհվել է Արցախում` հոկտեմբերի 16-ին:
Տիգրան Շաշիկյանը ծնվել է 2000 թվականին Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում, դպրոցն ավարտելուց հետո Շաշիկյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Երևանում։ Տիգրանն ընդունվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարան, այնուհետև կրթությունը շարունակում Սլավոնական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում։
2019 թվականին արդեն ուսանող Տիգրանը զորակոչվում է հայոց բանակ: Պարտադիր զինվորական ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 3 ամիս, սակայն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը խլեց նաև նրա կյանքը։ Տիգրանի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Տիգրանը կդառնար 20 տարեկան: Հարազատները Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհում նրա շիրիմին։
Ծննդավարյում՝ Աբուլ գյուղում Տիգրանի քրոջ՝ Մարինե Խոցանյանի նախաձեռնությամբ մեծարման ցերեկույթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ մեր հերոսի։