Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172 058 դեպք, որոնցից 163 394-ը` առողջացած, 3 192-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4 657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729 267 թեստավորում:

Հայաստանում երեկ կատարվել է 4 661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` առողջացածների թիվն ավելացել է 85-ով, կա 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է: