Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության մասին զեկույց։ Վրաստանը վատթարացրել է իր ցուցանիշը՝ իջնելով 29 կետով։ Հայաստանը, ընդհակառակը, 12 կետով բարելավել է իր դիրքերը։ Ամփոփելով, «Լրագրողներն առանց սահմանների»(RSF) կազմակերպությունը մամուլի ազատության համաշխարհային իրավիճակը բնութագրել է որպես բևեռացման դարաշրջան:
«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը հարցում է անցկացնում 180 երկրներում լրագրության վիճակի վերաբերյալ։ Վրաստանը 2022 թվականին զբաղեցրել է 89-րդ տեղը, Հայաստանը՝ 51-րդ (2021 թվականին համապատասխանաբար 60-րդ և 63-րդն էր)։
Կազմակերպությունը հաշվարկում է ընդհանուր ինդեքսը՝ հիմնվելով առանձին ցուցանիշների վրա: Այսպիսով, ամենաբարդ իրավիճակը Վրաստանում լրագրողների անվտանգության հետ է կապված, որտեղ երկիրը հավաքել է 135 միավոր։
Հայաստանում տնտեսական ցուցանիշը նույնպես կաղում է՝ հավաքելով 81 միավոր։
«Պաշտոնական միջամտությունը խաթարում է մամուլի ազատության բարելավմանն ուղղված ջանքերը: 2021 թվականին երկիրը աննախադեպ թվով ֆիզիկական հարձակումներ է գրանցել լրագրողների վրա»,- ասվում է Վրաստանում մամուլի ազատության մասին զեկույցում։
Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում նկատվում է լրատվամիջոցների կտրուկ բևեռացում, չնայած այն հանգամանքին, որ երկրներում մեդիա միջավայրը բազմազան է։