Թբիլիսիի Դիղոմի զանգվածում բնակելի շենքի 7-րդ հարկում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես «Ինտերպրեսնյուսին» հայտնել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, տուժել է միջին տարիքի մի տղամարդ: Նա տեղափոխվել է ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:
Նրանց տեղեկատվության համաձայն՝ պայթյունի պատճառը հավանաբար գազի արտահոսքն է եղել:
Հրդեհն արդեն տեղայնացված է, սակայն դեռ տեղում են հրշեջ-փրկարարական ծառայության բրիգադը: