Նոր ուսումնական տարին Վրաստանում սկսվեց երեք նոր դպրոցների բացումով, իսկ տարեվերջին կավարտվեն ևս 8 դպրոցների շինարարական աշխատանքները: Նոր ուսումնական տարում կբարձրանա ուսուցիչների աշխատավարձերը 14%-ով:

Սեպտեմբերի 14-ին, Վրաստանի հանրային դպրոցներում սկսվեց նոր ուսումնական տարին: Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին և Կրթության ու Գիտության նախարար Թամար Սանիկիձեն, գտնվելով Ծիլկանի գյուղում, շնորհավորեցին բոլոր աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին:

Այս տարի վերանորոգվել է 500 դպրոց: Վերանորոգման աշխատանքները անցկացվում էին երկու տարվա ընթացքում` շարունակական ռեժիմով: Նախագծված է նաև 20 դպրոցի կառուցում:

2013 թվականից սկսված հիմնային վերանորոգումներ են (պատուհաններ, տանիքների, սանհանգույցների, ջեռուցման և այլն) անցկացվել է 1200 դպրոցներում:

Ինչ վերաբերում է դասագրքերին, Վրաստանի բոլոր աշակերտները կստանան դասագրքերի ամբողջական փաթեթ: Առաջին դասարանցիներին տրվել է նորացված համակարգիչներ: Այս տարի տրանսպորտը կսպասարկի 1200 դպրոցների, այսինքն 60 հազար աշակերտների:
Նաև կնորացվեն համակարգչային դասարանները, արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ սարքավորումները 560 դպոցների համար: 300 դպրոցներում բացվել է բուժկենտրոն:

Ինչպես հայտարարեցին Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից, այս տարին նվիրվում է ուսուցիչներին, նրանց մասնագիտական զարգացմանը, մոտիվացիային և նրանց աշխատավարձերի բարձրացմանը:

2015-2016 ուսումնական տարում աշխատավարձի բարձրացումը կլինի երկու փուլով, առաջինը` սեպտեմբերի 1-ին և ապրիլի 1-ին: Սեպտեմբերի մեկից բազային աշխատավարձը կբարձրանա 50 լարիով: Բացի դրանից երկրորդ մակարդակի ուսուցիչները կստանան լրացուցիչ գումար 160 լարիի չափով, երրորդ մակարդակի ուսուցիչները կստանան 250 լարի, իսկ չորրորդ մակարդակի ուսուցիչները` 300 լարի չափով:

Այս ամենի համար Վրաստանի կրթության նախարարությունը հատկացրել է 19 միլիոն լարի (ավելին քան $8 միլոին դոլլարը):

Էդիտա Բադասյան