Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Վրաստանի մայրաքաղաքում նշվում է «Թբիլիսոբան»՝ ավանդական, ժողովրդական քաղաքի տոնը՝ նվիրված բերքահավաքին:
Արդեն ավանդական դարձած տոնը առիթ է հանդիսանում, որ մարդիկ հանգստյան օրերը նվիրեն լավ ժամանակ անցկացնելուն, ինչի մասին փաստում են մարդաշատ փողոցներն ու մարդկանց ոգևորված դեմքերը։
Գլխավոր միջոցառումները տեղի են ունենում միանգամից երեք վայրում՝ Ռիկե զբոսայգում, Աբանոտուբանիում, Օրբելիանի հրապարակում և հարակից տարածքում։
Տարբեր վայրերում ներկայացված էր տեղական արտադրանքը, մարդիկ հնարավորություն ունեին տեղում փորձարկել դրանք, համտեսել վրացական գինի, ուտեստներ։ Հատուկ ժամանցի վայրեր էր հատկացված երեխաների համար:
Մարդկանց ներկայացվում էր նաև ընտրությունների մասին, ձևի և կանոնակարգի մասին: