Ախալքալաքի կենտրոնական հրապարակը այսօրվանից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը փակ կլինի երթեւեկության համար։ Հրապարակը կվերածվի հեքիաթային տոնական ավանի՝ տոնական տրամադրություն ստեղծելու համար։

Հրապարակի կենտրոնում տեղադրվում է ամանորյա տոնածառ, իսկ հրապարակի տարածքում կտեղադրվեն լուսային ինստայացիաներ՝ ամանորյա խաղալիքների տեսքով։

Թավիսուփլեբայի (Ազատության) փողոցով Ջավախիշվիլիի խաչմերուկից (հրապարակի վերևի կողմից առաջին խաչմերուկը) մինչև Չարենց փողոց տանող երթևեկությունը ժամանակավորապես արգելված է։ Չարենցի փողոցով տեղաշարժն ազատ է երթևեկության համար:

Ախալքալաքի հրապարակում տրանսպորտի տեղաշարժը կվերականգնվի հունվարի 15-ից՝ տոնածառի և այլ ինստալյացիաների ապամոնտաժումից հետո։