Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը համագործակցում է Գերմանիայի տարբեր կառույցների հետ Վրաստանում մասնագիտական կրթության համակարգի արդիականացման համար:
Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջի տեղակալ Քեթևան Նատրիաշվիլին, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Գերմանիայի դեսպանատան, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) և զարգացման բանկի (KFW) ներկայացուցիչները աշխատանքային հանդիպում են ունեցել։
Երկակի մասնագիտական կրթության ծրագրի իրականացման փուլում Վրաստանի տարբեր ծրագրերում աջակցություն է ցուցաբերում Գերմանիայի կառավարությունը։ GIZ-ի կողմից նախատեսված է աշխատանքի վրա հիմնված կրկնակի մասնագիտական կրթություն հետևյալ ուղղություններով՝ շինարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսական ծառայություններ և տրանսպորտային ոլորտ։ Տեխնիկական օգնության շրջանակներում նաև ծրագրվում է կրթական քոլեջների և մասնավոր հատվածի ցանցերի ընդլայնում, որպեսզի գործատուների հետաքրքրությունը ավելի բարձրանա համակարգում ներգրավելու համար, բարելավել ուսուցման որակը, որպեսզի համակարգը ավելի համապատասխան լինի աշխատաշուկայի պահանջներին։
Ինչպես նաև զարգացման բանկի (KFW) ֆինանսական համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքային ներդրումներ, որոնք ուղղված են մասնագիտական կրթության կենտրոնների արդիականացում և ուսումնական միջավայրի բարելավում:
Նյութը՝ Կրթության և գիտության նախարարության կայքից