Այսօր՝ փետրվարի 17-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 661, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 4 նոր դեպք. Ադիգենի՝ 1, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 0, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 3 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 138 անձ. Ախալցիխեում՝ 26, Բորժոմիում՝ 76, Ադիգենում՝ 13, Ասպինձայում՝ 10, Ախալքալաքում՝ 13 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 31 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 8 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 595, իսկ մահվան դեպքերը՝ 46:
Այս պահի դրությամբ սպասվում է 97 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 10 անձ, ընթանում է փորձաքննություն։