Ըստ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջիմ Ռիշի՝ օրենսդիր մարմինը Վրաստանին վերաբերող որոշում է ընդունել:

«Բանաձեւը 176»-ը կոչ է անում Վրաստանի բոլոր կուսակցություններին անհապաղ քայլեր ձեռնարկել` համաձայն 2021 թվականի ապրիլի 19-ին ստորագրված համաձայնագրի: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Սենատը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանին, նրա տարածքային ամբողջականությանը և Եվրատլանտյան միավորմանն անդամակցելու Վրաստանի ձգտումներին:

«Ուրախ եմ, որ մեր բանաձևը Վրաստանի բոլոր կուսակցություններին կոչ է անում ստորագրել և կյանքի կոչել ապրիլի 19-ին ձեռք բերված համաձայնագիրը: Միևնույն ժամանակ, ես մտահոգված եմ այն հաղորդագրություններով, որ որոշ կուսակցություններ չեն հարգում համաձայնագիրը և գործում են անբարեխղճորեն: Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է իրենց տարաձայնությունները թողնեն անցյալում և առաջ շարժվեն սույն համաձայնագրի դրույթներին համապատասխան: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդի ժողովրդավարական ապագային», – հայտարարել է սենատոր Ռիշը: