Այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 12-ը։
Այս մասին նշված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Տվյալները թարմացվել են այսօր: Նախքան 3 նոր դեպքը, երեկվա տվյալներով, հաստատված էր 9 դեպք:
Միևնույն ժամանակ, կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, 140 մարդ գտնվում է կարանտինիում, իսկ 42 մարդ հիվանդանոց է տեղափոխվել ստուգման համար։
Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:
Աղբյուրը՝ 1tv.ge