Հայաստանում դեկտեմբերի 30-ին կատարվել է 7 578 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 211 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք:

ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 930 դեպք, որոնցից 331 հազար 559 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3 894 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 972 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 505 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9 477 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է 2 568 448 թեստավորում: