Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 4 673 նոր դեպք: Մահացել է 36 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 164 976 դեպք: Ապաքինվել է ևս 3 988 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 141 392:
Կորոնավարակից մահացել է ևս 36 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 1 576:
Կարանտինային ռեժիմում է 1 186 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 6 829 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 3 759-ը:
Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավարակի 4 321 նոր դեպք, ապաքինվել՝ 3 988 մարդ: