Նոյեմբերի 6-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 240 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 235 մարդ, մահացել է 68 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 748 751, այստեղից ապաքինվել է 684 154 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 368:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 53 544 փորձարկում, այդ թվում 33 490-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 054-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.79% է, վերջին 14 օրվանը՝ 9.55%, վերջին 7 օրվանը՝ 10.25%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 000 388 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 942 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 707 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 313 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: