Հոկտեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1 331 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 205-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 31 դեպք է գրանցվել, 30-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5 529 դեպք կա, այլ պատճառով՝ 1 227:
Ապաքինվել է ևս 894 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 247 553 է։
Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16 896 է։
Հոկտեմբերի 8-ին կատարվել է 8 428 թեստավորում, ընդհանուր առմամբ 1 797 516 թեստ է արվել։