Հայաստանում փետրվարի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170 234-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 223-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 1-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 159 դեպք կա, այլ պատճառով՝ 799։
Ապաքինվել է ևս 113 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161 903 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 373 է։ Փաստացի բուժվողների թիվն ավելացել է՝ 107-ով։
Փետրվարի 19-ին 3 509 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 700 797 թեստավորում։