Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի խոսքով, չնայած փոքր-ինչ բարելավված դինամիկային, համավարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ։

«Հասկանալի է, որ այսօր եղել է 3 410 դեպք, ինչը շատ ավելի քիչ է, քան չորսը, հինգը, վեց հազարը, բայց անկման դինամիկան շատ դանդաղ է։ Ամեն րոպե կարող է լինել վատթարացող միտում: Ամենադժվար ցուցանիշը՝ մահացությունը փոքր-ինչ նվազել է, բայց մեզ նման փոքր երկրի համար օրական 46 մահը բավականին շատ է»,- ասել է նա։

Գաղկրելիձեի խոսքով, կարևոր է պահպանել կանոնակարգերը, որոնցից գլխավորը շնչադիմակ կրելն ու սոցիալական հեռավարությունն են։

«Մենք ունենք շնչադիմակ կրելու ամոթալի ցուցանիշ՝ 28%, դա շատ վատ է։ Այնուամենայնիվ, շնչադիմակն ամենահզոր զենքերից մեկն է: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կրճատված հարսանիքներ են եղել, բայց հիմա դեռ շատ է այդ ամենը։ Հավաքույթներից խուսափելը կարևոր կանխարգելիչ միջոցներից է։ Իհարկե, գլխավորը պատվաստումներն են։ Հատկապես վերջին երկու շաբաթում ավելացել է ամենօրյա պատվաստումների թիվը։

Հատկապես ազդեցիկ են եղել երկու կարևոր նախաձեռնությունները՝ երկու հարյուր լարիի խրախուսումը 60-ից բարձր բնակչության համար, ինչպես նաև կանաչ անձնագրերի ներդրման հայեցակարգը, բայց դա բավարար չէ։ Աշխատանքային օրերին կա 11-13 հազար պատվաստում, սակայն այս տարի համավարակը վերացնելու համար մեզ անհրաժեշտ է օրական 2-3 անգամ ավելի շատ պատվաստումներ»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։