2021 թվականին ենթակառուցվածքային աշխատանքներ իրականացվել են ինչպես Ախալքալաքի շրջանի գյուղերում, այնպես էլ քաղաքում։ Աշխատանքներն իրականացվել են տարբեր հիմնադրամներից, պետական միջոցներից և տեղական բյուջեից։
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից, մունիցիպալիտետում իրականացվել են 4 750 467 լարիի աշխատանքներ։ Դրանցից համաֆինանսավորումը կազմում է 4 456 943 լարի, իսկ 293 524 լարի հատկացվել է տեղական բյուջեից։
Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի ծրագրերը ֆինանսավորվում են 93-95%-ով և տեղական բյուջեից՝ առնվազն 5%-ով: Ընդհանուր առմամբ մունիցիպալիտետում իրականացվել է 7 նախագիծ, որից 5-ն ավարտվել է, 1 ծրագիրն ընթացքի մեջ է, իսկ մեկն ունեցել է բացասական արդյունք։
Տարածաշրջանային հիմնադրամի նախագծերը հետևյալն են.
1. Վաչիան-Հոկամ-Ազմանա-Քարսեպ-Ափնիա-Գոգաշեն ճանապարհի ասֆալտապատումը, Ախալքալաք-Կարզախ ճանապարհից 2920 մ. հեռավորությամբ: Նախագծի արժեքը 1 272 000 լարի է։ Նախագիծն ավարտված է։
2. Ալաթուման-Բեժանո ճանապարհի հիմնանորոգում, I փուլ՝ 2020 – 225 000 լարի, II փուլ՝ 2021 – 1 661 102.00 լարի: Նախագիծն ավարտված է։
3. Կարտիկամ-Կուլիկամ-Խուլգումո ճանապարհի վերականգնումը՝ Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալաք ճանապարհից (Կարտիկամ-Կուլիկամ ճանապարհ)՝ 1240 մ, նախագծի արժեքը՝ 891,891 լարի։ Նախագիծն ավարտված է։
4. Ախալքալաք-Դիլիսկա-Պտենա-Չունչխա (գ.Դիլիսկա՝ 1.150 կմ) Ճանապարհի ասֆալտապատումը: Նախագծի արժեքը 842 842 լարի է, որն ավարտված է։
5. Սուլդա գյուղի խմելու ջրի մատակարարման վերակառուցում/վերականգնում. Երկամյա նախագիծ: Տենդերը դադարեցված է:
6. Ալաթուման-Բեժանո ճանապարհի վերականգնումը՝ I փուլ – 1 872 711 լարի (2020-225 000 լարի; 2021-1 661 102 լարի):
Բարձրալեռ հիմնադրամից իրականացվել է 27 աշխատանք, որից 26-ն ավարտվել է, մի դեպքում տենդերը չի կայացել։
Հիմնադրամից իրականացվել են մունիցիպալ շենքերի, ծիսական տների, գյուղական ակումբների վերականգնումներ, մանկապարտեզների նոր շենքերի կառուցում և գործող մանկապարտեզների վերականգնում, կանաչապատում, մարզադաշտերի բարեկարգում, խմելաջրի համակարգերի կառուցում և այլն։ Դրա ընդհանուր արժեքը կազմել է 1 112 978 լարի։
Տեղական բյուջեից ենթակառուցվածքային աշխատանքների վրա ծախսվել է 1 063 550 լարի, կատարվել է ընդամենը 28 աշխատանք։
Նրանցից մի քանիսը.
1. Բարալեթ գյուղի գյուղական ակումբի վերականգնում `41688 լարի.
2. Չունչխա գյուղում ցիստեռնի ջրամբարի և մայրուղային խողովակաշարի կազմակերպում.
3. Կարզախ գյուղում խմելու ջրի ներքին բաշխիչ ցանցի կազմակերպում` 50739 լ.
4.Օրջա գյուղի բժշկական կենտրոնի տանիքի և պատերի վերանորոգում ` 1960 լարի.
5. Մեծ Սամսարի ճանապարհահատվածի վերանորոգում ՝ 1999 լարի.
6. Կոթելիայի դրենաժային ջրանցքների մաքրում.
7. Էխտիլա գյուղում ջրամատակարարման սարքի տեղադրում.
8. Ախալքալաքի անասնաշուկայի ջրամատակարարման վերականգնում 23777 լարի.
9. Փողոցային լուսավորության կազմակերպման աշխատանքներ՝ 8435 լարի.
10. Ափնիայի խմելու ջրի ջրամբարի վերականգնման և Ափնիայի ծիսական տան վերականգնման աշխատանքները՝ 7020 լարի։
11. Բուռնաշեթ գյուղի ծիսական տան տանիքի վերանորոգում` 2796.47 լարի.
28-ից մեկ նախագիծը չի կայացել (Մարգարյան փողոցի վերականգնում` 10203 լարի), իսկ մեկն էլ շարունակվում է (Կումուրդո գյուղում մանկապարտեզը):
Չորս դպրոցներում տարաբնույթ աշխատանքներ են տարվել: Չունչխա (19 386 լարի), Ղադոլար (26 549 լարի), Ալաթուման (21 208 լարի), Ազմանա (39 765 լարի) գյուղերի դպրոցներում։ Ալաթուման գյուղի դպրոցում վերականգնողական աշխատանքները շարունակվում են, մյուս դպրոցներում դրանք ավարտվել են։
ՕԳԾ-ով (Օգնություն գյուղին ծրագիր) աշխատանքներ են իրականացվել 64 գյուղերում, 922 000 լարիի չափով։
Օգտագործվել է նաև մունիցիպալիտետի պահուստային ֆոնդը։ Այն ծախսվել է բնական աղետներից տուժած բնակիչներին փոխհատուցման համար։ Գումարը կազմում է 52 176 լարի։
Մոտ 30 ենթակառուցվածքային աշխատանքների համար մունիցիպալիտետն պատրաստի նախագծեր և նախահաշիվներ ունի։ Ենթակառուցվածքային ծառայության տեղեկություններով, եթե ֆինանսավորում լինի, արդեն կսկսեն այդ աշխատանքներն էլ իրականացնել։