Ախալքալաքում, փետրվարի 1-ից, դպրոցները կրկին իրենց դռները բացեցին աշակերտների համար, որոնք մի ամբողջ տարի տանջվում էին համացանցային կրթության հարթակներում: 10 օր անց 5-րդ դասարանի աշակերտների համար դիմակ կրելը դարձավ պարտադիր: Ինչպե՞ս են զգուշացվում վիրուսից դպրոցում և ի՞նչ տեսք ունի դա:
Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում սովորական առավոտը սկսվում է դպրոցի 5 մուտքերից: Պիկ ժամին, երբ աշակերտները գալիս են դպրոց, մի քանի հերթապահ ուսուցիչ կանգնում են մուտքերի մոտ: Նրանք հիշեցնում են դիմակների մասին, չափում երեխաների մարմնի ջերմաստիճանը և նրանց ուղղում դեպի ախտահանիչ լուծույթով տարաները: Այս ամենից հետո միայն երեխաները գնում են իրենց դասարաններ:
Բժշկական դիմակներով ապրելը դժվար է նույնիսկ այն մեծահասակների համար, ովքեր ավելի համբերատար են անհարմարավետություններին: Մինչդեռ երեխաները պարբերաբար հանում են դիմակները, բայց հետո նորից կրում դրանք՝ իմանալով, որ նկատողություն կստանան: Եթե առանց դիմակի ռեժիմը դեռ գործում է մինչև չորրորդ դասարանի երեխաների համար, ապա ավագ դպրոցի աշակերտների համար, ովքեր ստիպված են բոլոր դասերին նստել դիմակներով, շատ ավելի դժվար է:
Կորոնավիրուսի տարածման սկզբից առ այսօր, ըստ ԱՀԿ-ի, Ախալքալաքի դպրոցների ուսուցիչներն անցել են 1700 թեստ: Առնվազն հինգ ուսուցիչների և դպրոցի անձնակազմի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսը: