Նալբանդյան փողոցի վթարը վերացվել է:

Վրաստանի միասնական ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից զանգահարեցին jnews.ge խմբագրություն տեղեկացնելով, որ Նալբանդյան փողոցի վթարը վերացվել է:

Վնասվել էր մասնավոր ջրամատակարարման գիծը: Մասնավոր գծերի վթարների վերացումը չի մտնում սպասարկման կենտրոնի պատասխանատվության մեջ, սակայն, սպասարկման կենտրոնը օգնել է տան սեփականատիրոջը վերացնել վթարը, և ապահովել է անհրաժշտ իրերով: Ներկա պահին Նալբանդյան փողոցի այն մասը, որտեղ տեղի էր ունեցել վթարը շրջափակված է ոստիկանական ժապավենով: Ջուրը փողոցով այլևս չի հոսում: Ինչպես մեզ հաղորդեցին Ախալքալաքի Շրջանային Վարչությունից, վնասված ասֆալտը պետք է շտկի հենց սեփականատերը, ում պատճառով, որ վնասվել է ասֆալտը:

video4

Voda

voda2