Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղում տեղի ունեցավ ավարտական հանդիսավոր արարողություն:

Այս տարի Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը ճանապարհեց հոբելյանական, 25-րդ ավարտականներին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին մասնաճյուղի վարչական անձնակազմի անդամներ, դասախոսներ, շրջանավարտներ, ծնողներ։

3

5

Միջոցառումն սկսվեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեի ողջույնի խոսքերով։

«Ախալքալաքում բարձրագույն կրթության 20 տարվա հոբելյանն է լրանում: Ուզում եմ, որ հիմա մենք միասին ողջունենք պարոն Մերաբ Բերիձեին, ում շնորհիվ Ախալցիխեում 30 տարի առաջ բացվեց համալսարան, որը հիմնված է 3 գլխավոր արժեքների վրա: Անկախության, դուք անկախ Վրաստանում ծնված սերունդ եք, ազգային այս համալսարանում ձեզանից և ոչ մեկն իր ազգությունը չի կորցրել, և համերաշխության, մենք մեկ ընդհանուր երկիր, մեկ ընդհանուր հայրենիք ունենք։ Այս 3 արժեքների համախմբության օրինակ է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը», – ասաց Մակա Բերիձեն:

4

Հատկանշական է, որ Ախալքալաքի մասնաճյուղի 30 շրջանավարտներց 4-ը՝ Լուսյա Կուրղինյանը, Քրիստինե Այվազյանը, Մարիետա Ճորուղյանը և Նելլի Բաբաջանյանն արժանացան գերազանցության՝ կարմիր դիպլոմի։

1

Այս հատուկ օրվա կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորեց Գիտության գծով ռեկտորի տեղակալ Մերաբ Բերիձեն, Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դասախոս Մանանա Օսիձեն, լեզվագիտական գիտությունների ֆակուլտետի դոկտոր Սոֆիկո Գվարամաձեն։

2

Վարդուհի Կուրղինյան