Այսօր՝ հունիսի 13-ին, վթար է տեղի ունեցել Նինոծմինդա-Ախալքալաք ավտոճանապարհին։ Վարորդը կորցրել է կառավարումը և ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Փոխանցում է Nor.ge:

Դեպքը տեղի է ունեցել Նինոծմինդայի մոտ։ Opel մակնիշի ավտոմեքենա, որը վթարի է ենթարկվել: ԶԼՄ-ների տեղեկություններով տուժած կա:

Դեպքի վայրում են շտապօգնությունն ու ոստիկանությունը: