Ախալքալաքում հեմոդիալեզի կենտրոնի բացումը կախված է շտապ օգնության ծառայության նոր շենքը կառուցումից: Նախատեսվում է շտապօգնության հին շենքում Հեմոդիալեզի կենտրոն բացել:
Jnews-ը բազմիցս անդրադարձել է Ախալքալաքում հեմոդիալեզի կենտրոն բացելու խնդրին: Ախալքալաքից և Նինոծմինդայից սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները ստիպված են լինում շաբաթը 3 օր մոտ 180 կմ անցնել և հասնել Ախալցիխե, որպեսզի հեմոդիալեզ կատարեն։ Երկարատև քննարկումներից հետո որոշվել է Ախալքալաքի հիվանդանոցի դիմացի տարածքը տրամադրել շտապ օգնության ծառայության նոր շենքի կառուցմանը, իսկ շտապ օգնության ներկայիս շենքը Հեմոդիալեզի կենտրոնի վերածել:
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանն ասում է, որ հեմոդիալեզի կենտրոն բացելու միակ խոչընդոտը այս պահի դրությամբ այն է, որ շտապ օգնության նոր շենքը չի կառուցվել, եթե այն կառուցվի, ապա հին շենքում կբացվի հեմոդիալեզի կենտրոն։
«Սպասում ենք, թե երբ են կառուցելու շտապ օգնության նոր շենքը, այս պահի դրությամբ միակ խոչընդոտը դա է։ Մնացած հարցերը լուծված են, բոլոր տեղերում համաձայնություն ձեռք բերված է, թե ինչքան երկար կմնա ձեռք բերված համաձայնությունը դժվարանում եմ ասել, բայց հույս եմ հայտնում, որ չեն խափանվի, քանի որ արդեն երկրորդ տարին է սպսում ենք այդ շենքի կառուցմանը», – ասում է բժիշկը։
Ինչպես նշում է Թորոյանը նոր շտապ օգնության շենքի կառուցումը ուշացել է մեր շրջանում, քանզի բոլոր մունիցիպալիտետներն արդեն ունեն նոր շենք։
Ինչպես արդեն տեղեկացանք Ախալքալաքի քաղաքապետարանից շտապ օգնության նոր շենքի կառուցումը կսկսվի 2022 թվականի գարնանից։ Կարելի է ենթադրել, որ ամենաքիչը դեռ մեկ տարի էլ պետք է սպասենք հեմոդիալեզի կենտրոն ունենալու համար։
Հեմոդիալիզի հիվանդների կրկնակի տանջանքը
Հեմոդիալիզի կենտրոնը կլինի շտապօգնության ներկայիս շենքում
Ախալքալաքում հեմոդիալիզի կարիք ունեցողները դեռ պետք է սպասեն
Գայանե Ակոջյան