Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում այսօր օգնություն է բաժանվել թվով 25 ընտանիքի, նպատակն էր Ամանորի շեմին որոշ չափով թեթևացնել նրանց հոգսը:

Ծնունդով Դիլսկայից, ռուսաստանաբնակ բարերարներ Վանիկ և Ռոբերտ Մոսոյանների ֆինանսական աջակցությամբ, գյուղապետարանի միջնորդությամբ և գյուղացիների օգնությամբ օգնություն բաժանվեց մարդկանց, որոնք ապրում են ֆինանսական ծանր պայմաններում: Օգնությունը իր մեջ ներառում էր մեկ պարկ ալյուր, մեկ պարկ շաքարավազ և 50 լարի:

OGNUTYUN

Գյուղապետ Հովհաննես Գաբրիելյանի տրամադրած տեղեկության համաձայն, գյուղում կա 550 ընտանիք, բայց օգնություն ստացողների քանակը սահմանափակ էր և այդ ընտանիքների ցանկը կազմվել է ֆինանսական կարգավիճակից ելնելով և, բացի դրանից, ընտրվել են նաև միայնակ ապրող մարդիկ:

Օգնություն ստացողներից մեկն էր Վարդենիկ Գաբրիելյանը, ով ապրում է իր վատառողջ քրոջ հետ միասին:

“Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս օգնությունը տրամադրելու գործում, իսկ առանձնակի շնորհակալ եմ Ռոբերտ Մոսոյանին իր կատարած բարեգործության համար: Ես ուսուցչուհի եմ, սակայն ստացածս աշխատավարձը հազիվ է բավականացնում ամենօրյա ծախսերի համար, իսկ այս օգնությունը մեծ նշանակություն ուներ ինձ համար”։

Երախտիքի խոսքեր հնչեցնում էին բոլոր ստացողները։

DILISSK

Ինչպես նշեց տարածքային պատգամավոր Գագիկ Գաբրիելյանը, Մոսոյան եղբայրները բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում և այս հումանիտար օգնությունը առաջինը չէր նրանց կողմից։ Նրանց բարեգործությունը կրում է մշտական և շարունակական բնույթ:

DILISKAAA

OGNUTYUN DIL