Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաքի ճանապարհի 31-62 կմ հատվածում երթեւեկությունն արգելված է: Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։
«Ձյան առատ տեղումների պատճառով Բորջոմի-Բակուրիանի-Ախալքալաքի միջպետական նշանակության ճանապարհի 31-62 կմ (Անդեզիտ-Ղադոլար) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը»,- ասված է հաղորդագրությունում։