Չորս անգամ հայտարարված քաղաքային և գյուղական ճանապարհները ձյունից մաքրելու մրցույթը շահել է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, այժմ գնահատման և ընտրության գործընթացն է։

Առաջին մրցույթի առաջարկների ընդունումն ավարտվել էր նոյեմբերի 21-ին, անմիջապես հայտարարվել էր երկրորդ մրցույթը, որի հայտերի ընդունման վերջնաժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 5-ին։

Երրորդ անգամ հայտարարված մրցույթի հայտերն ընդունվել էին մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 19-ը, սակայն այն ժամանակ էլ ոչ ոք չէր ցանկացել մասնակցել տենդերին։ Չորրորդ անգամ մրցույթը հայտարարվել էր դեկտեմբերի 22-ին և ավարտվել 2023 թվականի հունվարի 4-ին։

Չորրորդ անգամ մրցույթը հայտարարվել է նույն պայմաններով, և մրցույթի ընդհանուր նախնական գումարը չի փոփոխվել՝ 199 939 լարի, որից 100 000 լարին ժամանակավորապես հատկացվել է 2022 թվականին ձնամաքրման համար, իսկ 99 939 լարին արդեն այս տարի՝ 2023 թվականին։ Սակայն, հաշվի առնելով, որ մրցույթն արդեն կայացել է 2023 թվականին, հարց է առաջանում, թե ինչ է լինելու 2022 թվականին ձնամաքրման համար հատկացված ֆինանսների հետ։

«Քանի որ արդեն 2022 թվականի վերջն էր, մենք հաշվի ենք առել 2022 թվականը, որպեսզի եթե ձյուն լինի՝ ծառայությունը մատուցվի, և համապատասխանաբար ընկերությունը գումար ստանա: Մենք չէինք կարող կռահել՝ ձյուն կտեղար, թե ոչ։ Ուստի մենք պետք է սա էլ հաշվի առնեինք: Քանի որ մրցույթը ձգձգվեց, նրանք շահեցին 2023թ.-ին: Մենք չգիտենք, թե որքան է ծախսվելու այս ծառայության վրա, միգուցե 50 000 կամ 60 000, մնացած գումարը, որը մնացորդով կլինի, խնայողություններով, նույն պայմանագրի համաձայն, կփոխանցվի և արդեն ծառայությունը կմատուցվի 2024 թ-ին: Այս ամենը կիրականացվի քաղաքապետարանի եւ տենդերը շահած ընկերության պայմանավորվածությամբ»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Նշենք, որ շրջանում կան ընդամենը մի քանի ընկերություններ, որոնք կարող են իրենց վրա վերցնել այդ գործը, օրինակ՝ 2021 թվականին այս աշխատանքն իրականացրել է «Ջավախ Ավտո Գզա»-ն։ Այս ընկերությունը տվյալ աշխատանքն իրականացրել է նաև 2020 թ.-ին: Մինչ այս մի քանի տարի մունիցիպալիտետում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում էր «ВЕМ» ՍՊԸ-ն։ 2019 թվականին ընկերությունը տարաձայնություններ է ունեցել մունիցիպալիտետի քաղաքապետարանի հետ։ Ընկերությունը քաղաքապետարանին մեղադրել է կատարված աշխատանքի դիմաց չվճարելու մեջ, իսկ քաղաքապետարանն իր հերթին հերքել է այս մեղադրանքը։ Տարաձայնությունները լուծվել են դատարանի միջոցով։ «ВЕМ» ընկերությունը շահել է քաղաքապետարանի դեմ դատը:

Հիշեցնենք, որ մրցույթի համաձայն՝ ձյունից պետք է մաքրվեն ինչպես Ախալքալաք քաղաքի որոշ փողոցներ, այնպես էլ գյուղական ճանապարհներ։ Անհրաժեշտության դեպքում պետք է մաքրվեն հետևյալ ուղղությունները.

Վաչիան-Հոկամ-Քարսեպ-Գոգաշեն՝ 24 կմ
Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա՝ 12,5 կմ
Կարծախ-Ֆիլիպովկա խաչմերուկից՝ 2,5 կմ
Սուլդա-Դադեշ՝ 4 կմ
Կարծախ-Դադեշ խաչմերուկից՝ 2 կմ
Չամդուրա-Մուրջախեթ-Վաչիան մայրուղու խաչմերուկից՝ 2,5 կմ
Խորենիայի ճանապարհը կենտրոնական ճանապարհի խաչմերուկից՝ 2 կմ
Ախալքալաք-Բավրա-Կարտիկամ-Թախչա-Աբուլ՝ 14 կմ
Կարտիկամ-Բուզավեթ՝ 3,5 կմ
Ախալքալաք-Դիլիսկա-Պտենա-Չունչխա՝ 11 կմ
Բակուրիանի-Խուլգումո-Կուլիկամ-Կարտիկամ ճանապարհի խաչմերուկից՝ 5 կմ
Բակուրիանի-Մաջադիա-Թոթխամ ճանապարհի խաչմերուկից՝ 5,5 կմ
Բակուրիանի-Թոթխամ-Կորխ ճանապարհի խաչմերուկից՝ 2,5 կմ
Բակուրիանի-Օրջա-Խանդո-Վարեւան-Ալաստան-Կոկիո-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկից՝ 23,5 կմ
Արագվա-Գոման-Օլվարեդ՝ 7 կմ
Բակուրիանի-Զակ-Տրկնա-Գոման ճանապարհի խաչմերուկից՝ 5 կմ
Գոման-Բալխո-Բուղաշեն-Մերենիա-Էխտիլա՝ 10 կմ
Բակուրիանի-Բարալեթ-Էխտիլա-Փոքր Սամսար-Մեծ Սամսար ճանապարհի խաչմերուկից՝ 15կմ
Կաջո-Ագանա-Սիրկվա՝ 3,5 կմ
Բարալեթ-Կաջո-Ալաթուման-Բեժանո՝ 10 կմ
Բակուրիանի-Մոդեգամ ճանապարհի խաչմերուկից՝ 2,5 կմ
Բակուրիանի-Ղադոլար-Բուռնաշեթ-Ազավրեթ ճանապարհի խաչմերուկից՝ 3 կմ
Բակուրիանի-Լոմատուրցխ-Բուռնաշեթ ճանապարհի խաչմերուկից՝ 2 կմ
Բակուրիանի-Տուրցխ ճանապարհի խաչմերուկից՝ 1,5 կմ
Ընդհանուր առմամբ, ձյունից կմաքրվի 174 կմ գյուղական ճանապարհ:

Պետք է մաքրվի նաև Ախալքալաք քաղաքի հետևյալ փողոցները.

  • Ազատություն
  • Նալբանդյան
  • Չարենց
  • Թումանյան
  • Թամար Թագուհի
  • Մաշտոց
  • Դարբինյան
  • Մալխասյան
  • Ճավճավաձե
  • Ռուսթավելի
  • Միկոյան
  • Մարգարյան
  • Ջավախիշվիլի
  • Գուսան Հավասի

Ձնեքրման աշխատանքները ներառում են ինչպես մաքրում գրեյդերով (կցովի հողափոր-հարթեցնող մեքենա), այնպես էլ ռեագենտի լցնում: Ձյունը կմաքրվի միայն Ախալքալաքի քաղաքապետարանի դիմումի հիման վրա։