Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի(Պոստա)-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար տրանսպորտի երթև եկությունը։
Վարչության տվյալներով՝ մերկասառույցի պատճառով արգելվում է կցասայլերով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի(Պոստա)-Կոբի հատվածներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի առանց կանգառի, իսկ Գուդաուրի(Պոստա)-Կոբի հատվածում՝ ձնահոսքի պաշտպանության թունելներով», – ասվում է հայտարարության մեջ։