Շարունակվում են Ախալքալաք-Կարծախ մայրուղու վերանորոգման աշխատանքները։ Ըստ նախագծի՝ ճանապարհի վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին 2022 թվականի օգոստոսի 30-ին, սակայն պայմանագրում փոփոխություններ են կատարվել, ըստ այդմ՝ աշխատանքների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ներառյալ:
Վաչիան գյուղի մոտակայքում, ճանապարհի մի հատվածում անձրևաջրեր են հավաքվել, որպեսզի այդտեղ այլևս ջուր չհավաքվի կամուրջ է կառուցվում:
Ախալքալաք-Կարծախ մայրուղու շինարարությունն իրականացնում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը: Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2 մլն 126 հազար 281 լարիով: Վերանորոգվում է Ախալքալաք-Կարխած մայրուղու մեկ կիլոմետրանոց հատվածը:
Հարկ է նշել, որ ամեն օր Ախալքալաք-Կարծախ մայրուղով հայրուրավոր բեռնատարներ են երթևեկում: