Ներքին նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 94-110 կմ հատվածը (Փարավանի լեռնանցք) թեթև ավտոմեքենաների համար բաց է։
Ձյան և բքի վտանգի պատճառով ամեն օր՝ ժամը 20:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն հատվածում արգելվում է կցորդավոր և կիսակցորդավոր մեքենաների տեղաշարժը, իսկ մնացած օրերին և ժամերին երթևեկությունն ազատ է։
Երկու կամ ավելի շարժիչ առանցքներով տրանսպորտային միջոցները կարող են ազատ տեղաշարժվել:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։
Տեղեկությունը տարածում է ճանապարհային վարչությունը։