Կկարողանան արդյո՞ք առաջին դասարան հաճախել այն երեխաները, ում 6 տարին կլրանա մինչև դեկտեմբերի 31-ը։ Չխենկելին հավանել է կրթության նախարարի համար պատգամավորի առաջարկած նախաձեռնությունը և նշել, որ կարելի է աստիճանաբար սկսել հարցը քննարկել ու հատել տարիքային սահմանը։
Նախարարը ուշադրություն է դարձրել նաև այն պատճառների վրա, որոնց հիման վրա սահմանվել է կոնկրետ տարիքային շեմ, որ միայն 6 տարեկանը լրացած մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ երեխաները կարող են ընդունվել դպրոց։ Նախարարը նշել է 2 հիմնական պատճառ՝ ենթակառուցվածքը և համաճարակը՝ աշակերտների միջև հեռավորության պահպանումը։
«Ընդհանուր առմամբ, ես համաձայն եմ ձեզ հետ, որ այս սահմանափակումը, որ այսօր ունենք, պետք է վերանայվի։ Բայց որպեսզի մարդիկ լավ հասկանան, ես ուզում եմ ասել, որ դուք իմանաք, թե որն է այդ տարիքային սահմանափակման հիմնական պատճառները: Սա քմահաճույք չէ, դա պարզապես մի մեխանիզմ է, որը պայմանավորված էր հիմնական սահմանափակումների պատճառով և դա ենթակառուցվածքային հարց է։ Ինչպես գիտեք, համաճարակի պայմաններում այս հարցը ավելի է սրվել, քանի որ մենք պահանջում ենք որոշակի հեռավորություն պահպանել։ Սակայն կսկսենք քննարկումը, և աստիճանաբար կարող ենք այդ սահմանափակումը փոխել»,- հայտարարել է ԿԳ նախարարը։
Հիշեցնենք, որ պատգամավոր Կախի Կախիշվիլին նախաձեռնությամբ դիմել է կրթության նախարարին և նշել, որ անարդարություն է այն, որ այն երեխաները, որոնք մեկ-երկու օր ուշ են դառնում 6 տարեկան, սեպտեմբերի 15-ից հետո չեն հաճախում դպրոց և այդպես կորցնում են մի ամբողջ տարի: