Ճանապարհային վարչությունը տեղեկատվություն է հրապարակում Վրաստանի ճանապարհներին երթևեկության ներկա իրավիճակի մասին։
Մաքրման աշխատանքների շնորհիվ Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Փարավանի լեռնանցք) հատվածի 94-110 կմ-ում վերականգնվել է երթևեկությունը։
Առատ ձյան պատճառով Խաշուրի-Ախալցխա-Վալե միջազգային նշանակության ավտոճանապարհի 76-97-րդ կմ-ում կցորդով և կիսակցորդով, ինչպես նաև 30 և ավելի տեղանոց տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է: Մնացած մեքենաների համար երթևեկությունն ազատ է։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարների (կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների) համար սահմանափակումներ են գործում: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը: