Եվրամիության (ԵՄ) «Ախալքալաքում գյուղի զարգացմանն ուղղված նոր մոտեցմանը աջակցություն» ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետի գյուղերում կկազմակերպվեն գրադարաններ, ինչպես նաև կբացվեն անվճար կիրակնօրյա արվեստի և մշակույթի դպրոցներ:
Հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում ստորագրվել է համագործակցության հուշագիր` Վրաստանի ազգային գրադարանի, Վրաստանի հասարակայնության հետ կապերի ինստիտուտի (GIPA) և «GULF» ընկերության միջև: Հուշագրի նպատակն է նպաստել ջավախահայերի ինտեգրմանը՝ մշակութային և կրթական միջոցառումների օգնությամբ:
Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին նաև Ախալքալաքի տեղական զարգացման LAG խմբի անդամները:
Ինչպես հայտարարել է բանաստեղծ, արձակագիր, հեռուստահաղորդավար Գիորգի Կեկելիձեն իր ֆեյսբուքյան էջում, հայաբնակ գյուղերում կիրակնօրյա դպրոցներ կկազմակերպվեն, որտեղ նա պատանիներին անձամբ կդասավանդի արվեստ:
Նախագիծը ֆինանսավորվում է Վրաստանի Գյուղական զարգացման եվրոպական միության (ENPARD) ծրագրի կողմից:
ԵՄ-ը իր ավանդն է ներդնում է Վրաստանում աղքատության հաղթահարման և գյուղական զարգացման մեջ՝ ENPARD ծրագրի ներդրման նոր, ժամանակակից պրակտիկայի միջոցով: Այս ծրագիրը Վրաստանում գործում է 2013 թվականից: