Վրաստանի ինքնամեկուսացված քաղաքացիները, ովքեր ցանկանում են քվեարկել հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, պետք է անհապաղ դիմեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Այն քաղաքացիները, ովքեր անցել են ինքնամեկուսացման, ստիպված կլինեն պահանջել շարժական քվեատուփեր: Դա անելու համար նրանք պետք է զանգահարեն Վրաստանի ԿԸՀ տեղեկատվական կենտրոն՝ 2 51 00 51 հեռախոսահամարով, ապա հավաքագրեն լրացուցիչ «0»:
Հայտը կարող եք թողնել միայն երեք օրվա ընթացքում` հոկտեմբերի 24-ից 26-ը ներառյալ: Զանգերն ընդունվում են 10:00-ից 22:00:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի ԿԸՀ-ն արդեն որոշել էր կարանտինային գոտիներում և հիվանդանոցներում քվեարկելու կարգը: Այն վայրերում, որտեղ վարակակիրները բուժում են անցնում, նախատեսվում է բացել 127 հատուկ ընտրատեղամաս:
Ներկայումս Վրաստանում շարունակում է ակտիվ մնալ COVID-19-ի 17 463 դեպք: Դրանցից մոտ 10 հազար մարդ բուժվում է տանը: Կարանտում գտնվում է 4 112 քաղաքացի, իսկ ավելի քան 28 հազար մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: