Մարտի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 475 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 507 մարդ, մահացել է 20 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 641 874, այստեղից ապաքինվել է 1 598 286 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 663:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 8 311 փորձարկում, այդ թվում 6 203-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 108-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.72% է, վերջին 14 օրվանը՝ 8.47%, վերջին 7 օրվանը՝ 5.54%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 842 355 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 656 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: