Երեկ Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին աշխատանքային հանդիպում է անցկացրել տարածաշրջանի քաղաքների քաղաքապետերի հետ: Այս մասին հայտնում է նահանգապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Հանդիպմանը քննարկել են ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերը, դրանց իրականացումը, համավարակի կառավարումը, տարածաշրջանում պատվաստումը խրախուսող արշավների կազմակերպումը, բնակչության իրազեկումը, ինչպես նաև մունիցիպալիտետների մասնակցությունը թվարկված ծրագրերում:

Ինչպես նաև քննարկվել է շրջանային բյուջեների հաջորդ՝ 2022 թվականի պլանավորման հիմնական ուղղությունները։

Հանդիպմանը ներկա են եղել պետական ներկայացուցչի տեղակալ Շալվա Բերձենիշվիլին, տարածաշրջանային նախագծերը համակարգող ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն, լիազոր մարմնի վարչության ղեկավար Գեորգի Միքելաձեն, Սամցխե-Ջավախքի մունիցիպալիտետների քաղաքապետերը և նրանց տեղակալները: