Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր 5 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 1 434:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 106 նոր դեպք, որից մեկը Վրաստանի քաղաքացի չէ։ Այս դեպքերից 13-ը գրանցվել է Ասպինձայում, 20-ը՝ Ադիգենում, 48-ը՝ Ախալցիխեում, 19-ը՝ Բորժոմիում և 5-ը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 1 503 անձ։ Ախալցիխեում՝ 642, Բորժոմիում՝ 238, Ադիգենում՝ 292, Ասպինձայում՝ 159, Ախալքալաքում՝ 127 և Նինոծմինդայում՝ 84:
Իսկ կարանտինային գոտիներում են գտնվում 250 մարդ, որից 77-ը՝ Ախալցիխեում, 173-ը՝ Բակուրիանում:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում մահացել է երկու մարդ, մեկը Ախալցիխեի մունիցիպալիտետից, 61 տարեկան տղամարդ և երկրորդը Բորժոմի մունիցիպալիտետից՝ 59 կին: Նոյեմբերի 17-ի տվյալներով առողջացել է 15 անձ։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 288, իսկ մահացածներինը՝ 15-ը: