Ախալքալաքի կենտրոնական այգու ծառերի փչակներում ծիտիկների բույներ են տեղադրվել:

Թռչունների համար այգին հյուրընկալ դարձնելու նախաձեռնության հեղինակը Սակրեբուլոյի պատգամավոր Հակոբ Չախմախչյանն է: Արդեն երկու օր է Խաս Բախչա այգում թռչունները սեփական «տանիք» ունեն: Տեղադրվել է թվով 6 բույն, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է յուրահատուկ ձևավորմամբ:

Skvorec

Սույն նախաձեռնության հեղինակը նպատակ ունի առաջին հերթին թռչունների համար հարմարավետ միջավայր ստեղծել քաղաքի կենտրոնական այգում և միաժամանակ երիտասարդներին օրինակ ծառայել:

«Շաբաթ օր էր, գործ չունեի, մտածեցի ինչ անենք, որ մեր քաղաքը գեղեցիկ ու գրավիչ լինի: Ընկերներիս հետ քննարկեցինք ու որոշեցինք թռչունների համար բույն սարքենք ու տեղադրենք այգում: Այնպես, որ բույները տարբեր ու գրավիչ լինեն: Գաղափարը մեկն է, որ մեզանից յուրաքանչյուրը մի բույն սարքի և այդպիսով մասնակիցը լինի մեր քաղաքի զարգացմանը», – ասաց նախաձեռնության հեղինակ Հակոբ Չախմախչյանը:

Skvorec1

Այգում տեղադրված բույները ոչ միայն նպաստավոր պայմաններ են ստեղծում թռչունների բազմացման համար, այլև քաղաքային այգու գեղեցիկ տեսքն են ապահովում։ Հետագայում նախատեսվում է բույների քանակի ավելացում։

Bun

Գայանե Ակոջյան