Ախալքալաքում նշեցին երեխաների պաշտպանության միջազգային օրը:
Վաղ առավոտվանից Ախալքալաքի Խաս Բախչա այգին լեփ-լեցուն էր երեխաներով: Տեղական իշխանությունները մեկ ժամյա ծրագիր էին պատրաստել երեխաների համար: Տիկնիկային ներկայացմամբ հանդես եկավ «Պույ-պույ» տիկնիկային թատրոնը, որին հաջորդեց մշակույթի տան երգի և պարի մանկական համույթների ելույթը:
Տոնական օրը առանձնապես չնշանավորվեց Ախալքալաքում: Երեխաներին այդպես էլ չայցելեց հեքիաթի ոչ մի հերոս: Ծնողները երեխաների ձեռքից բռնած այս ու այն կողմ էին անում սպասելով անակնկալի, որն այդպես էլ տեղի չունեցավ:
Ստորև նկարներով ներկայացնում ենք երեխաների անկեղծ ու ջինջ հայացքները.
Աղունիկ Այվազյան