Ավարտվեց Սամցխե-Ջավախքի պատանիների ֆուտբոլի տարածաշրջանային առաջնությունը։ 6 հանդիպումների արդյունքում առաջին տեղը զբաղեցրեց Ախալքալաքի մարզադպրոցի պատանեկան թիմը՝ 5 հանդիպում ավարտելով հաղթանակով, մեկը՝ ոչ-ոքի։

Նոյեմբերի 21-ին Ախալցխայում տեղի է ունեցել ֆուտբոլի տարածաշրջանային առաջնության եզրափակիչ խաղը, որտեղ խաղացել են Ախալքալաքի և Ախալցխայի պատանիների հավաքականները։ Ախալքալաքի թիմը 5:1 հաշվով հաղթել է Ախալցխայի պատանի ֆուտբոլիստներին:

Ֆուտբոլի մարզային պատանեկան առաջնությանը մասնակցել է 4 թիմ։