Այս օրերին Վրաստանում ընթանում է Գիրոգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են ախալքալաքցի բռնցքամարտիկները։

Գոռ Այվազյանն արդեն երկու մենամարտ է ունեցել, երկուսն էլ ավարտել է հաղթանակով։ Առաջին մենամարտը վարել է էստոնացի մարզիկի հետ, իսկ երկրորդ մենամարտը վրացի, նա արդեն եզրափակչում է։ Իսկ եզրափակիչ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին։

Արշակ Ելիզբարյանը և Արտյուշ Գոմցյանը եզրափակչի համար կպայքարեն սեպտեմբերի 7-ին։

Գոռ Այվազյանը մենամարտում է 57 կգ, Արտյուշ Գոմցյանը 60 կգ և Արշակ Էլիզբարյանը 75 կգ քաշային կարգում։

Մեր մարզիկներն ապահովել են մրցանակային տեղերը, սակայն պայքարը շարունակում են պատվավոր առաջին հորիզոնականի համար։

Արշակ Էլիզբարյանի և Արտյուշ Գոմցյանի մարզիչը Ատոմ Էլիզբարյանն է, իսկ Գոռ Այվազանի մարզիչը՝ Գագիկ Էլիզբարյանը։

Հավելենք, որ Գիորգի Կանդելակիի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են այն բռնցքամարտիկները, որոնք հավաքականի անդամ են։ Այս առաջնությունից հետո մինչև 22 տարեկան մարզիկները պետք է նախապատրաստվեն արդեն եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակները աշխարհի առաջնությանը։