Exclusive.am կայքի տեղեկատվության համաձայն հուլիսի 6-ին Երևանում տեղի կունենա MIX FIGHT 42 մրցաշարը, որին կմասնակցի ախալքալաքցի Նաիրի Մելիքյանը ներկայացնելով Հայաստանը:

Նաիրի Մելիքյանի մրցակիցն է Վեսլեյ դը Խեսուսը, իսկ մենամարտը տեղի կունենա Հայաստանում՝ հուլիսի 6-ին, ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Նշենք, որ Նաիրի Մելիքյանը բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող է: K1 մրցաշարում Հայաստանը ներկայացնելիս արձանագրել է 5 հաղթանակ, K-1-ում Վրաստանը ներկայացնելիս նվաճել է 7 հաղթանակ, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոն՝ Կիոկուշին կարատեից և այլն։