Վրաստանում առողջության համընդհանուր պաշտպանության պետական ​​ծրագիրը մեկնարկել է 2013 թվականից, որի նպատակն է առողջապահական ապահովագրություն չունեցող բնակչության համար բժշկական ծառայությունների հասանելիության ֆինանսական ապահովություն ստեղծել։

Jnews-ը փորձել է պարզել, Ախալքալաքում արդյո՞ք մարդիկ տեղյակ են այս ծրագրի մասին և արդյո՞ք հիվանդանոցից ծառայություն են ստանում չվճարելով կամ մասնակի վճարելով դրա համար: Այս հարցի շուրջ մենք զրույց ունեցանք Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի հետ: Նրա խոսքով, թյուր կարծիք է այն, որ մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ, թե ինչ ծառայությունների համար կա պետական ֆինանսավորում, բազմաթիվ քաղաքացիներ են օգտվում այդ հնարավորությունից:

«Բժշկական ծառայության դիմելուց հետո, անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո պացիենտին ներկայացվում է, թե որքան կլինի պետական ծրագրից ֆինանսավորումը: Մենք բազմիցս հայտարարում ենք մեր հիվանդանոցում առկա ծրագրերի և ակցիաների մասին, որպեսզի մարդիկ լինեն տեղեկացված», – ասում է Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերը:

Նշենք նաև, որ համընդհանուր առողջապահական ծրագրում գործում են տարբերակված փաթեթներ, տարբեր են նաև խմբերը և ֆինանսավորման պայմանները.

►Սոցիալապես անապահով, թոշակառուներ, 0-6 տարեկան երեխաներ, ուսուցիչներ, ուսանողներ, ներքին տեղահանվածներ, հաշմանդամներ։

• Համընդհանուր առողջապահական ծրագրով նախատեսված նպատակային հատուկ ծառայությունների ծավալը մնում է անփոփոխ։

• Լրացուցիչ մասնավոր ապահովագրական փաթեթից օգտվելու իրավունքը սահմանափակված չէ։

► 70,000-ից մինչև 100,000 վարկանիշ ունեցող քաղաքացիներ և 6-ից 18 տարեկան դեռահասներ։

• Պահպանվում է համընդհանուր առողջապահական ծրագրի հիմնական փաթեթը։

• Լրացուցիչ մասնավոր ապահովագրական փաթեթից օգտվելու իրավունքը սահմանափակված չէ։

►1000 լարիից պակաս ամսական եկամուտ ունեցող քաղաքացիներ, ինքնազբաղված, ոչ կանոնավոր եկամուտ ունեցող քաղաքացիներ։

• Նրանք օգտվում են համընդհանուր առողջապահական ծրագրի սահմանափակ փաթեթից։

• Արտակարգ իրավիճակների ծառայությունների ֆինանսավորումը պահպանվում է, եթե առկա է մասնավոր ապահովագրություն:

Ուռուցքաբանական հիվանդությունների (քիմիա, հորմոնալ և ճառագայթային թերապիա) և ծննդաբերության/կեսարյան հատման ֆինանսավորումը պահպանվում է։

►Միջին եկամուտ ունեցող քաղաքացիներ, որոնց ամսական եկամուտը 1000 լարիից ավելի է, բայց տարեկան եկամուտը չի գերազանցում 40000 լարին։

• Օգտվում են կամ համընդհանուր առողջապահական ծրագրի սահմանափակ ծառայություններից, կա՛մ մասնավոր ապահովագրական փաթեթից:

• Ուռուցքաբանական (քիմիաթերապիա և հորմոնալ թերապիա) հիվանդությունների բուժումը պահպանվում է.

Ծննդաբերության/Կեսարյան հատման ֆինանսավորվում են՝

►Այն քաղաքացիները, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 40 000 լարին, այլևս չեն կարողանա օգտվել համընդհանուր առողջապահական ծրագրից։

Ծրագրի շրջանակներում բոլոր քաղաքացիների համար պահպանվում է ծննդաբերության/կեսարյան հատման ֆինանսավորումը

Առողջապահության նախարարության մյուս պետական ​​ծրագրերից բոլոր քաղաքացիները կկարողանան լիարժեք օգտվել։

Համընդհանուր առողջապահական ծրագրի ծառայությունների շրջանակը որոշվում է անհատական ​​տվյալներով, այլ ոչ թե ընտանիքի եկամուտով։

Մինչև 100 000 վարկանիշ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում հաշվառված քաղաքացիների համար կֆինանսավորվեն խրոնիկական հիվանդությունների բուժման դեղերը։

Համընդհանուր առողջապահական ծրագրում ներգրավված ծառայություններին կարող եք ծանոթանալ անցնելով նշված հղումով