Սեպտեմբերի 15-ից Ախալքալաքի մունիցիպալիտետում մանկապարտեզները կբացվեն միայն անապահով ընտանիքների երեխաների և նրանց այն երեխաների, որոնց ծնողներն աշխատում են:
Ըստ Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, նահանգապետարանից դեռևս հատուկ հրահանգ չի եղել, բայց նա պատրաստվում է մանկապարտեզները բացել:
«Ես բացելու եմ մանկապարտեզները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և նրանց համար, որոնց ծնողները կարող են ռեեստրից ներկայացնել տեղեկանք, որ իրենք աշխատում են», – ասաց Անահիտ Ասատուրյանը:
Մանկապարտեզները ստացել են 256 հայտադիմում
Դեռ հայտնի չէ, ե՞րբ կբացվեն Ջավախքի մանկապարտեզները
Ըստ նրա, համապատասխանաբար մանկապարտեզ հաճախող երեխաները կսնվեն մանկապարտեզում, իսկ մնացածներին կտրամադրվեն սննդի փաթեթներ: Նախադպրոցական կրթարաններում հայտադիմումների ընդունումը դեռ շարունակվում է:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 12 մանկապարտեզ է գործում, որից 3-ը գտնվում են քաղաքում, իսկ մնացած 9-ը` տարբեր գյուղերում: 2020-2021 ուսումնա-կրթական տարվա համար Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված սաների ընդհանուր թիվը 256 է:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտից մանկապարտեզները Վրաստանում կորոնավիրուսի պատճառով փակվել են: