Ախալքալաքի քաղաքապետարանի բաժիները նոր պետեր և աշխատակիցներ ունեն։ 2022 թվականին քաղաքապետարանում հայտարարվել էր 11 թափուր աշխատատեղ, բոլորն էլ արդեն համալարվել են նոր կադրերով։
Այսպիսով՝
1. Էկոնոմիկայի պլանավորման և վիճակագրության բաժնի պետ նշանակվել է Մամիկոն Հակոբյանը, ով նույն բաժնում մասնագետ էր։
2. Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ նշանակվել է Փամբուխչյան Մնացականը, ով մինչ այս աշխատել է Ախալքալաքի սպասրակման կենտրոնում:
3. Վերահսկողության բաժնի երրորդ կարգի ավագ մասնագետ է նշանակվել Ցիալա Խուցիշվիլին, ով աշխատել է որպես իրավաբան:
4. Վերահսկողության ծառայության պետ նշանակվել է Արթուր Դավթյանը, ով նախկիկում Թբիլիսիում աշխատել է IT մենեջեր:
5. Ֆինանսաբյուջետային ծառայության պետ նշանակվել է Կարեն Մեռգելյանը, նա աշխատաել է նույն ծառայությունում որպես բաժնի վարիչ:
6. Ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման բաժնի պետ Արա Մովսեսյանը, ով նախկինում նույն բաժնում աշխատել է որպես մասնագետ:
7. Իրավաբանական ծառայության վարչաիրավական հարցերի բաժնի պետ է նշանակվել Թեյմուրազ Մանվելյանը, ով աշխատել է Ախալքալաքի արդարադատության տանը:
8. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ նշանակվել է Անահիտ Յորդանյանը, նա աշխատել է TBC բանկի Ախալքալաքի մասնաճյուղում:
9. Վերահսկողության բաժնի պետ նշանակվել է Արմեն Մղդեսյանը, ով մինչ այս աշխատել է ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման բաժնում որպես մասանգետ:
10. Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական աշխատող է նշանակվել Էկա Ինասարիձեն, ով մինչ այս աշխատել է նոտարականան բոյուրոյում:
11. Ներքին աուդիտի և տեսչական ծառայության երրորդ կարգի ավագ մասնագետ է նշանակվել Մկրտիչ Ստեփանյանը, ով նախկինում Ղադո գյուղի մասնագետն էր։
Առաջիկայում ևս երեք թափուր հաստիք կհայտարարվի Էնոմիկայի պլանավորման և վիճակագրության, Ֆինանսաբյուջետային ծառայության և Ենթակառուցվածքների, տարածքային պլանավորման, ճարտարապետության և շինարարության ծառայության ենթակառուցվածքների և տարածքային պլանավորման բաժիններում:
Գայանե Ակոջյան