Ախալքալաքի ՀԱԿ-ում կորոնավիրուսի թեստերն ընդունում էին պատուհանից, անհրաժեշտություն է առաջացել նոր լրացուցիչ դուռ բացել, որի համար տեղական բյուջեից գումար է հատկացվել:

Ախալքալաքի մունիցիպալիտետը համապատասխան գումարը հատկացրել է 2021 թվականի օգոստոսին, սակայն տենդերը հայտարարվել է շատ ավելի ուշ:

coz1

ՀԱԿ—ի աշխատակիցները մտահոգված էին, որ եղանակային ցուրտ պայմաններում պատուհանից ինչպես պետք է կատարեն կորոնավիրուսի համար անհրաժեշտ ստուգումները:

Վերոնշյալ աշխատանքների համար հոկտեմբերի 6-ին տենդեր է հայտարարվել, իսկ աշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 8-ին:

Ինչպես բացատրեցին Ախալքալաքի քաղաքապետարանից, տենդեր-մրցույթը երեք անգամ է հայտարարվել, քանի որ  չի կայացել։ Այդ իսկ պատճառով աշխատանքները ուշ են սկսվել։

Այս պահի դրությամբ քաղաքացիները թեստերն արդեն հանձնում են ներսից։