Էլեկտրալարերի կարճ միացման պատճառով Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ բնակելի շենքերից մեկի շքամուտքում հրդեհ է բռնկվել: Մինչ շտապ օգնության ժամանումը շենքի բնակիչները մարել են կրակը:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 23:00-ի սահմաններում, Աղմաշենեբելի փողոցի բարձրահարկ շենքի բնակիչները շքամուտքի մոտ հրդեհ են նկատել: Նրանք կանչ են գրանցել ԱԻԾ, սակայն իրենք սկսել են զուգահեռ կրակը մարել կրակմարիչով: Մինչ ժամանումը կրակը մարվել է:


Բայց, թե ինչու է բռնկվել հրդեհը, որքանով է անվտանգ էլեկտրական հաղորդակցությունը բազմահարկ շենքերում և ընդհանրապես Ախալքալաքում, Jnews-ը դրան կանդրադառնա իր հաջորդ նյութերում: