Հունիսի 24-ին «Համաներման մասին» օրենքի նախագիծը 77 կողմ ձայնով ընդունվել է Վրաստանի խորհրդարանի կողմից: Այն նախաձեռնել էր «Ազգային ֆորում» խմբակցությունը:
Ըստ նախագծի, նախատեսված է քրեական պատասխանատվությունից և պատժից ազատ արձակումը` տղամարդիկ 70 տարեկան և կանայք 65 տարեկան հասակում: Ինչպես կարծում են «Ազգային ֆորումի» ներկայացուցիչները, այս ծրագրի ընդունումը և իրականացումը կնպաստի մոտ 116 մեղադրյալների քրեական պատասխանատվությունից և պատժից ազատ արձակվելուն:
«Քրեական պատասխանատվությունից և պատժից պետք է ազատ արձակվեն տղամարդիկ 70 տարեկան հասակից, իսկ կանայք 65 տարեկան հասակից, ովքեր կատարել են Քրեական օրենսգրքով նախատեսված պակաս լրջության և ծանրության հանցանքներ, բացառությամբ մի քանի հոդվածների:
Համաներումը չի տարածվի հանցանքներին, որոնք նախատեսված են Վրաստանի Քրեական օրենսգրքի 118-րդ և 344-րդ հոդվածների համաձայն», – ասված է հայտարարության մեջ:
Պետք է նշել, որ համաներումը կվերաբերի այն տեսակի ավելի պակաս ծանր հանցագործություններին, որոնք պատճառ են եղել անզգուշությամբ զրկելու մարդուն կյանքից, բայց այն պայմանով, որ տուժողի իրավահաջորդը, այս օրենքը օգտագործելու դեպքում հետաքննության կամ դատարանի առջև հայտնի իր համաձայնությունը այն փաստի մասին, որ այդ անձին տրվի օրենքով նախատեսված համաներումը:
Էդիտա Բադասյան