Մարտի 24-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է մասնագիտական կրթության բարեփոխումների ծրագիրը Տեխնոլոգիական զբոսայգում:
Ըստ Կվիրիկաշվիլիի, նոր փուլը ներառում է բոլորովին այլ կրթական մոդել, որը հիմնված կլինի, միաժամանակ ուսման և աշխատանքի վրա հանրային և մասնավոր սեկտորների հետ համագործակցության պայմաններում:
«Շատ կարևոր է, որ ուսման պրոցեսի ընթացքում ուսանողը ապագա գործատուի հետ շփման հնարավորություն ունենա: Ուսման ավարտից հետո ուսանողը ինքը կորոշի, շարունակելու է, թե ոչ աշխատանքային պրակտիկան և աշխատանքի կտեղավորվի, կսկսի սեփական բիզնեսը, թե կստանա բարձրագույն կրթություն: Նա կունենա այս հնարավորությունը, և ոչ միայն հնարավորությունը այլ` պետությունը կստեղծի համապատասխան պայմաններ, յուրաքանչյուր ուղղությամբ», – հայտարարել է վարչապետը:
Վարչապետը նշել է, որ միջազգային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երկրի տնտեսության զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը` որակավորում ստացած աշխատուժի բացակայությունն է, նշելով, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մեխանիզմներ ուսանողների գործարար նախաձեռնությունների իրականացման համար:
«Դա է պատճառը, որ ակնկալվում է ստեղծել նորաստեղծ գաղափարների ֆինանսավորման ինստիտուտ, ինչը հնարավորություն կտա ուսանողներին, երիտասարդ ձեռներեց մարդկանց ստանալու ֆինանսավորում իրենց գաղափարների համար նոր պայմաններում, որոնց համար պետք չի լինի անցնել բանկային ընթացակարգեր», – հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Էդիտա Բադասյան