Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթները կսուբսիդավորի մինչև 600 հազար եվրոյի չափով: Խոսքը վերաբերում է Ռուսաստան-Երևան-Թբիլիսի և Ռուսաստան-Երևան-Բաթումի ուղղություններով տարանցիկ չվերթներին:
Համապատասխան պայմանագիրը կնքելու է «Վրաստանի օդանավակայանների միությունը»: Սա վերաբերում է յուրաքանչյուր ուղևորի համար 90 եվրոյից ոչ ավել փոխհատուցում:
Որոշման մեջ չի կոնկրետացվում, թե որ ավիաընկերության հետ է նախատեսվում պայմանագիր ստորագրել, սակայն այս պահի դրությամբ, Ռուսաստանից Երևանով տարանցիկ չվերթներն իրականացնում է միայն «Ջորջիան Էարվեյսը», Հայաստանում գործընկեր ավիաընկերության աջակցությամբ: